Մոսկվայում բեւեռափայլ է դիտվել
Մարտի 17-ի երեկոյան Մոսկվայի բնակիչները ականատես են եղել բեւեռափայլի: Կենսաֆիզիկայի ինստիտուտի մասնագետները բացատրել են, որ հյուսիսափայլը մագնիսական հզոր փոթորկի հետեւանք է:
Մինչեւ բեռեւռափայլը վեց ժամ տեւողությամբ մագնիսական փոթորիկ է եղել, ամպամածություն էլ չի նկատվել` բարենպաստ պայմաններ ստեղծելով յուրօրինակ գեղեցիկ երեւույթի համար:
Բեւեռափայլը դիտել են նաեւ ՌԴ մի շարք այլ շրջաններում: