72509 դիտում
14:07 18-03-2015
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկաններն ու քննիչները պարզում են «Տըլ» մականվամբ երիտասարդի ավտոմեքենայի առեղծվածային պայթյունի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Նշված վայրում հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Վազ 2121 մակնիշի 48 DV 888 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի անվադողերը հավանաբար պայթյունի հետևանքով խոտանվել են, իսկ «Նիվա»-ի տակ վնասված է նաև ասֆալտի մի հատված:
Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում են Կենտորանական բաժնի քննիչները:
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարարությամբ տեղեկությունը փոխանցվել է նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի ժամանեն փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Արամ Տիգրանյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում և անհրաժեշտության դպեքում նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին:
***
14:35
Դեպի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+