63276 դիտում
09:12 01-04-2016
Մահվան առեղծվածային դեպք Երևանում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 20-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները
Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին «Աստղիկ» բժշական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի 16-րդ թաղամասի 25 շենքի բնակիչ, 20-ամյա Արթուր Գալստյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց Ա. Գալստյանը գիտակցության չգալով մահացել է:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածին վիրավոր վիճակում հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 21-ամյա Սարգիս Աբրահամյանը, Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտից, Infiniti մակնիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի վրա եղել է հրազենային վնասվածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
61991 դիտում
22:56 08-05-2018
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 31-ամյա կնոջ մահվան հանգամանքները