211652_close_icon

Ռուսական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հալեպը քիմիական հարձակման ենթարկած գրոհայինների կրակակետերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10688 դիտում article-date 18:53 25-11-2018
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը օդային հարվածներ են հասցրել գրոհայինների հրետանային դիրքերին, որտեղի թունավոր արկերով հրետակոծել էին Հալեպի բնակելի թաղամասերը: «Ահաբեկիչների հայտնաբերված հրետանային դիրքերին, որտեղից նոյեմբերի 24-ի երեկոյան քիմիական զինամթերքով հրետակոծել էին Հալեպի խաղաղ բնակչությանը, Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել», հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքերով, ռուսական հետախուզությունը Իդլիբի շրջանի ապառազմականացված գոտում վաղօրոք հայտնաբերել էր կրակակետեր, որոնք գրոհայինները օգտագործել էին Հալեպը հրետակոծելու համար: Ավիացիոն հարվածների արդյունքում բոլոր թիրախները ոչնչացվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր