35228 դիտում
16:41 18-03-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մեղրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհից. Mercedes-ը վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ մարտի 13-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհից, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեղրիի հիվանդանոց, որտեղից էլ՝ Երևան:
Խոշոր հրդեհի հետևանքով Mercedes G 500 մակնիշի 55 TT 558 համարանիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/13/46085/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Սիմոնյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մարտի 13-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը: Մահացածը Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի բնակիչ, սակայն նույն մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող, 28-ամյա Սերոբ Նորեյանն էր, իսկ վիրավորներն են՝ նրա եղբայրը՝ Բազմաբերդ գյուղում ծնված, սակայն Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 92 շենքի բնակիչ, 33-ամյա Ստյոպա Նորեյանը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 15 շենքի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 2-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Ադամյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ադամյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսատան 4-րդ բաժանմունքում՝ որպես տեսուչ, իսկ Ա. Ղազարյանը՝ նույն Մեղրիի մաքսակետի նախաբացթողումային հսկողության վարչության տեսուչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամբողջովին մոխրակույտի վերածված Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան հաշվառված է մեկ այլ անձի անունով, սակայն այն միշտ վարել էր Ա. Ղազարյանը և ավագ քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար, թե նշված անձանցից ով է եղել վարորդը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նորեյան եղբայրները զբաղվում էին շինարարությամբ և գյուղում բոլորը նրանց ճանաչում են որպես պարկեշտ, մեծին հարգող անձնավորություններ և ողջ գյուղը շոկի մեջ էր Սերոբի մահվան լուրը իմանալուց հետո:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/13/45978/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի վերջնամասում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող տարածքում, Mercedes G 500 մակնիշի 55 TT 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված մեքենայով բախվել էր ճանապարհի եզրին կայանված ԿԱՏ 330 Դ մակնիշի էկսկավատորին: Վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել էր հրդեհ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46025 դիտում
13:23 27-05-2016
Հրազդան քաղաքում «Գազ 24»-ը վայրկյանների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)