211652_close_icon
views-count3185 դիտում article-date 17:30 18-03-2015

«Դինամո»  մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը

«Դինամո»  մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասացկում են կաշվե ձեռնոցի Հայաստանի ուժեղագույն ներկայացուցիչները: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ և 81կգ քաշային կարգի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին Արաբկիր մարզադպրոցի սան Հենրիկ Մոքոյանը , Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մովսիսյանը և դինամոյական Էրիկ Պետրոսյանը: 60 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տոնեց Կարեն Տոնականյանը, ով առավելության հասավ Ժորա Համազարյանի նկատմամբ, Հայրիկ Նազարյանն էլ ուժեղ գտնվեց Արթուր Ներսիսյանի հետ պայքարում: 64 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը, ով պարտության մատնեց Վարդան Հովհաննիսյանին, 69 կգ քաշային Գոռ Ջևելիկյանն էլ առավելության հասավ Վահրամ Գրիգորյանի նկատմամբ: 81 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Նիկոլ Արությունովը, Մհեր Պողոսյանը Արման Հովհիկյանը, Հարություն Ավետիսյանը, Արտյոմ Գալստյանը և Վազգեն Շահվերդյանը: Վաղը՝ մարտի 19-ին ռինգը կտրամադրվի 56, 64, 75, և գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին: Մրցումների սկիզբը 13:00-ին:

Նմանատիպ նյութեր