23612 դիտում
17:19 06-05-2023
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, ՀՀ սեղանի թենիսի մեծահասակների փոխչեմպիոն Մելքոն Հովհաննիսյանի անվան միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մայիսի 5-ին Երևանում՝ «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ սեղանի թենիսի մեծահասակների փոխչեմպիոն, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մելքոն Հովհաննիսյանին նվիրված, ավանդական դարձած 3-րդ միջազգային հուշամրցաշարը։
Մրցաշարին մասնակցում էին 32 տղա, 24 աղջիկ այդ թվում Ռուսաստանից, Վրաստանից և Սերբիայից ժամանած մարզիկ-մարզուհիներ։
Այն մեկնարկել էր մայիսի 3-ին և ավարտվեց մայիսի 5-ին։
Այս մրցաշարը անցկացվում է հերոսի ծննդյան օրը։ Մայիսի 5-ին Մելքոնը կդառնար 21 տարեկան։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, 2022 թվականի մայիսի 5-ին, Երևանում՝ «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Մելքոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող խաչքար-պուրակի բացման արարողությունը։
Մայիսի 4-ին Մ. Հովհաննիսյանի ծննդյան օրն էր։ Իսկ մինչ այդ, «Դինամո» մարզադահլիճում սկսվել էր լեգենդ դարձած հերոսի անվան ՀՀ սեղանի թենիսի միջազգային մրցաշար։
Մ. Հովհաննիսյանը ՀՀ սեղանի թենիսի մեծահասակների փոխչեմպիոն էր։
Մինչ սպիտակ սավանը կիջեցվեր խաչքարի վրայից, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը, ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն։
Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական, զինվորական, սեղանի թենիսի բազմաթիվ չեմպիոններ, մրցաշարի մասնակիցներ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, սպորտի ներկայացուցիչներ, ովքեր նաև ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։
Այնուհետև մարզադահլիճում շարունակվեց հերոսի հիշատակին անցկացվող սեղանի թենիսի մրցաշարը։ Այն նվիրված էր հերոսի 20-ամյակին և անցկացվում էր միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 64 հոգի՝ 32 տղա, 32 աղջիկ։
Մրցույթում տղաներից առաջին տեղը գրավեց Ավետ Վասիլյանը, երկրորդ տեղը՝ Նարեկ Ստեփանյանը, երրորդ տեղը՝ Մուշեղ Նազարյանը։
Աղջիկներից առաջին տեղը գրավեց Վալյա Ասոյանը, երկրորդ տեղը՝ Ռիմա Խլղաթյանը, երրորդ տեղը՝ Ասյա Պողոսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պուրակի կառուցման գաղափարն ու նախաձեռնության հեղինակը ՀՀ սեղանի թենիսի բազմակի չեմպիոն Գարիկ Մկրտչյանինն է, ում հովանավորությամբ էլ կյանքի կոչվեց գաղափարը։
Մրցաշարի մասնակիցներն այցելեցին նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին և կատարեցին խնկարկում՝ հերոսի շիրիմին։
***
Մելքոն Հովհաննիսյանը 10 տարեկանում արդեն մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն էր, 13-ում՝ մինչև 18 տարեկանների բացարձակ հաղթող: Կազանում, Կիպրոսում, Ստրասբուրգում և այլուր կազմակերպված միջազգային բազմաթիվ մրցաշարերում ևս բարձր էր պահում Հայաստանի պատիվը։ Եվրոպայի լավագույն 32 խաղացողներից մեկն էր։ Հայաստանի անկախացումից հետո Մելքոնը ամենատաղանդավոր և հեռանկարային թենիսիստն էր, ով հասցրեց մեծ նվաճումներ գրանցել. 17 տարեկանում դարձավ սպորտի վարպետ և փոխչեմպիոն անհատական մրցապայքարում՝ զիջելով միայն 31-ամյա Վարուժան Բաղդասարյանին, իսկ զուգախաղերում դարձավ մեծահասակների Հայաստանի չեմպիոն:
Մելքոնը 2020թ․ հուլիսին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Արցախի Մարտունի-2 զորամասում։ Երկու ամսվա զինծառայողը սեպտեմբերի 27-ից մասնակցում է կատաղի ու ծանր մարտերին։ Հայրը վերջին անգամ տղայի հետ խոսել է հոկտեմբերի 15-ին։ Հենց այդ օրն էլ ջոկատի 9 տղաները շրջափակման մեջ են հայտնվում։ Անհավասար մարտերի ժամանակ Մելքոնը զոհվում է․․․ Սարսափելի լուրը տեղ հասավ հունվարին․․․
Հավերժ փա՛ռք քեզ, հերոս
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 676+
676+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2869 դիտում
22:25 20-05-2024
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվել է միջազգային մրցաշարը
Այս բաժնից
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2647 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ