211652_close_icon
views-count1461 դիտում article-date 18:53 19-03-2015

Ավարտվել են AirAsia-ի զոհերի որոնողական աշխատանքները

Ինդոնեզիայում ավարտվել են AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի որոնողական աշխատանքները: Դրանց դադարեցման մասին որոշումը համաձայնեցվել է զոհերի հարազատների հետ: Վերջին շրջանում փրկարարական աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել էին արտասահմանյան փրկարարական խմբերը եւ Ինդոնեզիայի զինված ուժերը՝ հայտարարելով, որ որոնողական աշխատանքները չեն կարող հավերժ շարունակվել: AirAsia-ի ինքնաթիռը կորել էր դեկտեմբերի 28-ին՝ Ճավայի ծովում, Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից Սինգապուր թռչելիս: Ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր եււ անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են: Այդպես էլ չեն գտնվել զոհերից 56-ի մարմինները:

Նմանատիպ նյութեր