211652_close_icon
views-count982 դիտում article-date 10:54 19-03-2015

Կանադան Ուկրաինայում ժողովրդավարության աջակցման համար 5.5 միլիոն դոլար կհատկացնի

Կանադայի արտգործնախարար Ռոբ Նիկոլսոնը հայտնել է, որ 7.1 միլիոն կանադական դոլար կամ 5.55 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացվի Ուկրաինայում ժողովրդավարության աջակցման համար: Այդ գումարը օգնելու է Ուկրաինային կառուցել ավելի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճող երկիր: Ընտրական համակարգերի միջազգային ֆոնդի կողմից թափանցիկության ամրապնդման և կոռուպցիան արմատախիլ անելու համար կհատկացվի 2.3 միլիոն: Եվս 2.26 միլիոն կհատկացվի Ազգային ժողովորդավարական ինստիտուտին ուկրաինական ընտրությունների ընթացքում թափանցիկությունն ապահովելու և քաղաքական դաշտում կանանց հնարավորությունների ընդլայնման համար, իսկ 938.000 դոլարը կհատկացվի ԵԱՀԿ գրասենյակին՝ Ուկրաինայում ընտրությունների համակարգման համար:

Նմանատիպ նյութեր