211652_close_icon
views-count796 դիտում article-date 09:47 03-02-2024

Պուտինի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ հարաբերություններ են ու Ուկրաինայի հարցը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգի տեսանկյունից շատ հագեցած է:

«Օրակարգում առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են և մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,-նշել է Կրեմլի խոսնակը:

«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որն այս առումով բավական սկզբունքային և ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել և շարունակում է մեզ հետ առևտրատնտեսական համագործակցություն կառուցել», - ընդգծել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը  նշել է, որ առաջիկայում  կհայտարարի ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետը։

Նմանատիպ նյութեր