211652_close_icon
views-count2013 դիտում article-date 11:42 20-03-2015

«Քաղաքացիական պայմանագիր»՝ նոր կուսակցություն Հայաստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը երեկ հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնվող խումբ ստեղծելու մասին։ Նշվում է նաև, որ մշակվել են « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը, իսկ առաջիկայում կհրավիրվի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումար։ Հաղորդագրությունում չի նշվում, թե համագումարը կոնկրետ երբ է նախատեսվում հրավիրվել։ Նոր ստեղծվելիք կուսակցության համագումարը լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ մայիսի երկրորդ կեսից ոչ շուտ։ Այնպես որ, մայիսին հայաստանյան կուսակցություններին կավենալանա ևս մեկը. մնում է տեսնենք՝ ինչ նոր ձեռագրով աչքի կընկնեն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր