211652_close_icon
views-count2061 դիտում article-date 15:03 20-03-2015

Տղամարդիկ ավելի շուտ են հիշողությունը կորցնում, քան կանայք. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի շուտ են կորցնում իրենց հիշողությունը, քան կանայք: Անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել է կայուն ճանաչողական ֆունկցիաներով 30-95 տարեկան 1246 մարդ: Վերլուծելով մասնակիցների ուղեղի ակտիվությունն ու կառուցվածքը՝ գիտնականները պարզել են, որ հիշողության մակարդակը սկսում է աստիճանաբար իջնել 30 տարեկանից: Հիշողության պատասխանատու հիպոկամպը (մարդու գլխուղեղի համակարգի մաս է, որ մասնակցում է մարդու զգացմունքների առաջացմանը) 30 տարեկանից սկսում է փոքրանալ չափսերով և շարունակվում մինչև 65 տարեկան: Հետևաբար, անհետանում են ուղեղում հիշողության նյարդային հյուսվածքները և թուլանում է հիշողությունը: Պարզվել է նաև, որ տղամարդիկ 40 տարեկանից հետո ավելի արագ են կորցնում հիշողությունը, քան կանայք: Գիտնականները ենթադրում են, որ դա կապված է կանանց սեռական հորմոնի՝ էստրոգենի հետ. այն պաշտպանում է կնոջ ուղեղը և կանխում նեյրոնների վնասումը մինչև դաշտանադադարը:

Նմանատիպ նյութեր