15541 դիտում
23:33 06-05-2020
Տղամարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում, քան կանայք. ՌԴ առողջապահության նախարար
Տղամարդիկ ավելի ծանր են տանում COVID-19 վիրուսը, քան կանայք, իսկ հիվանդության առավել ծանր ընթացքը նկատվում է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկական հիվանդություններ կամ տարեց են։
Նման հայտարարություն է արել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոխանցում է Interfax-ը։
«Մենք արդեն տեսնում ենք, որ հիվանդության ծանր ընթացք հանդիպում է 60-ն անց պացիենտների մոտ, ովքեր տառապում են հիպերտոնիայով, շաքարային դիաբետով, գիրությամբ, և առավելապես ծանր են տանում տղամարդիկ, քան կանայք»,-ասել է նախարարը։
Ռուսաստանում, վերջին տվյալներով, վիրուսով վարակված ավելի քան 165 հազար մարդ կա, ստացիոնար բուժհաստատություններում է գտնվում շուրջ 80 հազար պացիենտ, նրանցից 1133-ին միացված են արհեստական շնչառության սարքեր, ներառյալ՝ 4 երեխայի։
Նմանատիպ նյութեր
15158 դիտում
14:42 31-01-2014
Ահա թե ինչու են կանայք ավելի երկար ապրում, քան տղամարդիկ. ֆոտոշարք
2058 դիտում
15:03 20-03-2015
Տղամարդիկ ավելի շուտ են հիշողությունը կորցնում, քան կանայք. գիտնականներ
1900 դիտում
20:27 06-12-2021
COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր