2785 դիտում
13:54 20-03-2015
Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգություն է. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է երեկ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Twitter-ի իր էջում նա, մասնավորապես, գրել է.
«Լեռնային Ղարաբաղում լարվածության վերսկսումը ողբերգութուն է և խախտում է հրադադարի ռեժիմը: Եվ մինչ կողմերը միմյանց են մեղադրում, վտանգվում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, տեղափոխում են Երեւան:
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
12:43 11-03-2014
Մտահոգություն եմ լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է աճել. Ջեյմս Ուորլիք
1717 դիտում
16:30 25-01-2014
ԼՂ հարցում ստատուս-քվոն անընդունելի է. Ջեյմս Ուորլիք
1388 դիտում
10:43 28-01-2014
Լարվածությունը հակամարտող կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
1039 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
814 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
889 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ