211652_close_icon
views-count1557 դիտում article-date 19:20 20-03-2015

Կանանց շնորհավորանք և հանդիսավոր միջոցառում՝ Աբովյանի տարածաշրջանում. տեսանյութ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ մարզի Աբովյանի տարածաշրջանի համայնքներում բնակվող 7 և ավելի երեխաներ ունեցող մայրերին, ինչպես նաև 100 տարեկան և ավելի տարիք ունեցող բնկաչուհիներին կանանց տոնական միամսյակի կապակցությամբ շնորհավորելու նպատակով կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: Կոտայքի մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչության նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք և տարածաշրջանի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները: Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն իր շնորհավորական խոսքում հերթական անգամ կարևորել է հայ կնոջ բացառիկ դերն ու նկարագիրը և ընդգծել, որ պատմական բոլոր իրողություններում հայ կինն ունեցել է իր առանցքային մասնակցությունը: Հրավիրյալ տիկնանց համապատասխան խրախուսանքներ և ծաղկեփնջեր հանձնելուց հետո Կոտայքի մարզպետը զրուցել է վերջիններիս հետ, պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին ու ընդգծել, որ իրենք մշտապես գտնվելու են մարզպետարանի հոգատարության ներքո: Հավելենք, որ կանանց տոնական միամսյակի շրջանակներում մարզում տեղի ունեցող միջոցառումների շարքն առաջիկայում համալրվելու է նոր ձեռնարկներով ևս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր