763 դիտում
19:39 20-03-2015
Վարչապետն ընդունել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երեւանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Վարչապետը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունների մակարդակով մի շարք հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմ համագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործնական կապերի ընդլայնման, քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ:
ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքները: Պարոն Քարիմը գոհունակություն է հայտնել կառուցողական մթնոլորտում կատարված աշխատանքներից եւ նշել, որ դրանց արդյունքները գերազանցել են իր ակնկալիքները: ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ստեղծված լավ հիմքի վրա ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել:
Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Սաջադ Քարիմը բարձր է գնահատել մեր երկրում քաղաքացիական հասարակության գործունեությունը եւ խոսքի ազատության մակարդակը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի շրջանակում: Միաժամանակ, կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններով եւ դիվերսիոն գործողություններով սրել իրավիճակը, ինչը վտանգում է տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ մարտի 12-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի համար, որով կոչ է արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը:
Նմանատիպ նյութեր
710 դիտում
18:46 20-03-2015
Նախագահն ընդունել է Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
669 դիտում
21:27 20-03-2015
ԱԳ նախարարն ընդունեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
580 դիտում
18:05 08-04-2024
Վարչապետն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին
Այս բաժնից
691 դիտում
19:18 05-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ
937 դիտում
19:05 05-11-2024
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ