713 դիտում
18:46 20-03-2015
Նախագահն ընդունել է Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահը ողջունել է հյուրերին և հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման և անկեղծ երկխոսության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում 20-րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները: Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4-րդ կարևոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, այլև միակարծիք է վերջինիս ճանաչման և դատապարտման հարցում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը:
Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընթացիկ շաբաթը բավականին օգտակար են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հանգամանորեն քննարկելու, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացման հեռանկարին անդրադառնալու տեսանկյունից:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների վերաբերյալ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ նյութեր
766 դիտում
19:39 20-03-2015
Վարչապետն ընդունել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
669 դիտում
21:27 20-03-2015
ԱԳ նախարարն ընդունեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
2394 դիտում
20:02 20-12-2017
Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
21:59 05-11-2024
Երևանի թենիսի ակադեմիան կունենա 6 բաց և 4 փակ կորտ
826 դիտում
21:47 05-11-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ
730 դիտում
21:12 05-11-2024
Լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. ՀՅԴ Բյուրո