211652_close_icon
views-count1203 դիտում article-date 18:16 21-03-2015

Իսլամիստներն Իրաքում հնագույն մենաստան են պայթեցրել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում պայթեցրել են կաթոլիկ հին մենաստան: Այն կառուցվել է IV-րդ դարում: Հաղորդվում է, որ մենաստանը պայթյունի հետեւանքով ամբողջությամբ վերածվել է փլատակների: Ավելի վաղ իսլամիստ-վանդալները Իրաքի հյուսիում ոչնչացրել էին Հաթրա քաղաքի ավերակները, ինչպես նաեւ ասորական հնագույն քաղաքների՝ Նեմրուդի եւ Դուր-Շարուկինայի մնացորդները: Իրաքի զբոսաշրջության նախարարն այդ դեպքերից հետո միջազգային հանրությանը կոչ է արել ռազմական գործողություններ կիրառել եւ ոչնչացնել իսլամիստներին:

Նմանատիպ նյութեր