211652_close_icon
views-count21166 դիտում article-date 21:37 22-03-2015

Ազերի դիվերսանտների հետ հերոսաբար զոհված տղաներից 20-ամյա զինվորի պատվին մատուցվեց հիշատակի աղոթք և մոմավառություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում տեր Եղիշե քահանայի գլխավորությամբ մատուցվեց հիշատակի աղոթք: Ինչպես Մուղնիի թաղամասից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կազմակերպել էին Մուղնիի երիտասարդները, տարեցները և հիշատակի աղոթքը նվիրված էր մարտի 19-ին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ ստահակ ադրբեջանական դիվերսանտների կողմից հերոսաբար զոհված Մուղնեցի, 20-ամյա զինծառայող Էդուարդ Հայրապետյանին: Երիտասարդները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ցավում ենք կատարվածի համար, ցավում ենք ոչ միայն էդուարդի, այլ նաև մյուս հերոս տղաների համար, ովքեր հանուն հայրենիքի և մեր խաղաղ ապրելու համար հերոսաբար մարտնչեցին դիվերսանտների դեմ և նրանց անունն ու սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում: ճիշտ է՝ և էդուարդը և մյուս հերոս տղերքը ֆիզիկապես մեզ հետ չեն , բայց հոգեպես մեզ հետ են, նրանց կատարածը մեզ համար դաս կլինի և հանուն հայրենիքի, հանուն ծնողի պատրաստ ենք կյանքի գնով պահպանել մեր սահմանները»: Ֆոտոլրագրողը հայտնում է որ Էդուարդի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և մի փոքրիկ տանը բնակվում են 12 շնչով: Ֆոտոլրագրողի հետ զրուցակիցներն ասում էին. «Գոհ ենք Պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանից, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանից, Մուղնիի վարչական շրջանի ղեկավարից, ովքեր կազմակերպեցին հոգեհանգստի և թաղման արարողությունը, բայց լավ կլինի, որ գոնե բարի մարդիկ իրենց օգնության ձեռքը մեկնեն այս ընտանիքին, քանի որ մեր անդորրը պահելու հետևանքով Էդուարդը իր զինակից ընկերների հետ հերոսաբար ընկավ ազերի դիվերսանտների հետ անհավասար մարտում, մարտ, որի հետևանքով ունեցանք 3 մատղաշ հերոս ջահելների կորուստ, իսկ նենգ թշնամին ավելի շատ կորուստներ ունեցավ»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/21/46929/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երկրի սահմանների պաշտպանության համար զոհված 20-ամյա զինծառայող Էդուարդ Հայրապետյանը, ով Աշտարակի Մուղնի թաղամասից էր, փոքրուց շատ դժվար եւ դաժան կյանք էր ունեցել, սակայն՝ հերոսական, բայց նաեւ դաժան մահով զոհվեց: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Մուղնի համայնքի ղեկավար Ջոնիկ Գրիգորյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր