211652_close_icon
views-count829 դիտում article-date 10:58 23-03-2015

Երկիրն ԱՄՆ զինվորների ներկայության կարիքն ունի. Աֆղանստանի նախագահ

Աֆղանստանի բնակիչները կարծում են, որ ամերիկյան առաքելության զորքերի՝ երկրում մնալը և մնալու ժամկետի երկարացումը անհրաժեշտ է երկրին, այս մասին հայտնել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ախմաձայը: Աֆղանստանի բնակչությունը կարծում է, որ ԱՄՆ-ն խիստ անհրաժեշտ է իրենց ապագայի համար,-ասել է նա: Բացի այդ, ըստ Գանիի խոսքերի՝ Աֆղանստանի կառավարությունը մտադիր է համոզվել նրանում, որ «Իսլամական պետություն» խմբավորումը չի ամրացնի իր դիրքերը: Ըստ նրա՝ ահաբեկչությունը մի համակարգ է դարձել, որն ավելի է բարդանում և վերահսկում է ավելի մեծ միջոցներ:

Նմանատիպ նյութեր