211652_close_icon
views-count1605 դիտում article-date 08:41 24-03-2015

Գյուղացիները բողոքում են բերքի սակավությունից, վիճակագրությունը պնդում է հակառակը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային վիճակագրության ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում ստացվել է կարտոֆիլի 732 հազար 725,5 տոննա բերք, որը 75 հազար 226,1 տոննայով ավել է, քան նախորդ՝ 2013 թվականի ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2013 թվականին կարտոֆիլի մեկ կիլոգրամի միջին գինը եղել է 100-150 դրամ, 2014-ին՝ 200-250 դրամ: Այսինքն՝ պաշտոնական վիճակագրության արդյունքում այսպիսի պատկեր ենք ունենում՝ Հայաստանի գյուղացիները կարտոֆիլի բերքի առատությունից ոգևորված՝ գլուխները կորցրել են այն աստիճան, որ կտրուկ բարձրացրել են գները: Ավելին՝ նրանց ուրախությունն այն աստիճան մեծ է, որ երբ գյուղացիներին լրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ եք կարտոֆիլի գինը բարձրացրել, ակամայից արտասվում են, թե իբր բերքը շատ քիչ է եղել, տարին անբարենպաստ է եղել ու այսպես շարունակ: Իսկ ՀՀ ԱՎԾ-ն էլ թվերի դեմ մղված անողոք պայքարի արդյունքում բացահայտել է գյուղացիների հյուսած այդ դավադրությունը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր