211652_close_icon
views-count1750 դիտում article-date 09:35 24-03-2015

«Նաիրիտ»-ում վաճառքի կդրվեն կաուչուկի արտադրության սարքավորումները. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ «Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Այն դեպքում, երբ դրանք հետագայում, երբ գործարանը, ի վերջո, վերագործարկման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այժմ օգտվելով աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից, այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել: Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, թե վաճառվելու են միայն հիմնական արտադրության համար ոչ պիտանի սարքավորումները: Այժմ, եթե կաուչուկի արտադրության համար նախատեսված սարքավորումները ևս վաճառեն, կնշանակի, որ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր