211652_close_icon
views-count1150 դիտում article-date 14:45 24-03-2015

Մերձմոսկվայում ձմռան սկզբից 10 մարդ է մահացել՝ ջրամբարներում սառույցի կոտրվելու պատճառով

Տարվա սկզբից Մերձմոսկվայի տարածքում սառույցի ջարդվելու հետևանքով 10 մարդ է մահացել: 2014-2015 թվականների ձմռան ընթացքում՝ մարտի 23-ի տվյալներով, Մերձմոսկվայի ջրամբարներում սառույցի կոտրվելու հետևանքով ջրի մեջ է հայտնվել 30 մարդ, նրանցից 10-ը մահացել է: Փրկարարներին հաջողվել է նաև 18 մարդու փրկել և դուրս բերել ջրից: Հայտնի է նաև, որ զոհերի թիվն այս տարի 2-ով քիչ է, քան անցած տարի: Ներկայումս Մերձմոսկվայի գետերի մեծ մասը ազատվել է սառույցից, բայց մեծ ջրամբարներում և լճերում այն դեռ պահպանվում է, բայց փխրուն է, դրա վրա գտնվելն անվտանգ չէ: Նշենք, որ դժբախտ պատահարներից խուսափելու համար փրկարարները ամենօրյա հսկողություն են իրականացնում:

Նմանատիպ նյութեր