211652_close_icon
views-count1212 դիտում article-date 15:49 24-03-2015

Չինաստանում մահապատժի են ենթարկել կայարանում կազմակերպված մարդկանց սպանդի հանցակիցներին

Չինաստանում տեղի ունեցած դանակներով մասսայական հարձակման 3 հանցակիցները մահապատժի են ենթարկվել: Նշենք, որ 2014 թ-ի մարտի սկզբին մի խումբ հանցագործներ դանակներով մտել էին երկրի հարավում գտնվող Կունմին քաղաքի ավտոկայաններից մեկը և դանակահարել էին 31 մարդու, վիրավորել էր ավելի քան 100 մարդ: Հայտնի է, որ դատապարտվածները անձամբ չեն մասնակցել այդ հարձակմանը. ոստիկանությունը նրանց ձերբակալել էր դեպքից երկու օր առաջ, բայց դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել ահաբեկչության և սպանության կազմակերպման համար: Կունմինի դեպքը ցնցել էր Չինաստանի բնակչությանը: Ըստ իշխանությունների՝ այդ սպանությունը կազմակերպել են Սինցզյան-ույգուրական ինքնավար շրջանի անջատողականները:

Նմանատիպ նյութեր