Այգուց հայտնաբերեցին թմբուկավոր ատրճանակ, նռնակի պայթուցիչ, գլանաձև առարկա և 59 փամփուշտ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող այգում` ծառերի տակ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնակի պայթուցիչ, գլանաձև առարկա և տարբեր տրամաչափի 59 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]