211652_close_icon
views-count2537 դիտում article-date 23:51 24-03-2015

Սպառողների իրավունքների պաշտպանները կներկայացնեն քաղաքացիների դիմում-բողոքները

Մարտի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կողմից կատարված ուսումնասիրությունները, Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը կտրամադրեն քաղաքացիների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվություն, այնուհետև կներկայացվի նախորդ դիմում-բողոքների վերաբերյալ կատարված աշխատանքը, կհստակեցվեն համագործակցության հետագա ուղիները: Հանդիպում-քննարկումը կվարի Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը: Հանդիպմանը կմասնակցեն «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ, «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ, «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» ՀԿ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, «Խազեր» ՀԿ, «Մարդու իրավունքների պաշտպանության իրավագետ սերունդ» ՀԿ, «Սպառողների խորհրդատվության հասարակական կենտրոն» ՀԿ, Երևանի Սպառողների շահերի ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները և Շուկայի վերահսկողության պետական տեսչության աշխատակիցները: Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից եռամսյակը մեկ անգամ կազմակերպվում է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվում են հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները:

Նմանատիպ նյութեր