211652_close_icon
views-count2477 դիտում article-date 15:14 20-06-2016

Զորակոչից առաջ քաղաքացիների դիմում-բողոքները, հիմնականում, առողջական խնդիրների են վերաբերում. Գեղամ Հարությունյան

Զորակոչից առաջ քաղաքացիների դիմում-բողոքների 90 տոկոսից ավելին վերաբերում են զինակոչիկների առողջական խնդիրներին: Այսօր ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Կոնկրետ այսօրվա նիստին ընդգրկված էր 25 դիմում, սակայն նախորդ զորակոչի ժամանակ հանձնաժողով ստացվել է 106 դիմում- բողոք, որից 21-ը բավարարվել է, դրանցից 17-ը վերաբերել է առողջական խնդիրների: Ըստ հանժնաժողովի սահմանած կարգի` դիմումները պարտադիր քննարկվում են դիմումատուների՝ ծնողների և զորակոչիկների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր