211652_close_icon
views-count1307 դիտում article-date 08:41 25-03-2015

ՀՀ կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ: Թերթին հայտնի է դարձել, որ համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին տալ համար 9 ռազմավանի կից տարածքը, որը գտնվում է Գյումրիի Լալայան փողոցում: Մասնավորապես, խոսքը գնում է Գյումրիում գտնվող «ռուսական եկեղեցու» զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի, դրան հարակից Լալայան 173/3 հասցեի հողամասի (դրանում առկա շենք-շինություններով հանդերձ) մասին: Ի դեպ, համաձայնագրից եւ կից հավելվածներից հասկանալի չի դառնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը գնում: Հայտնի է միայն, որ այս փաստաթղթով ռուսական ռազմաբազան Հայաստանում ունի թվով 22 ռազմավան, որոնցից 10–ը տեղակայված են Գյումրիում, իսկ 9–ը՝ Երևանում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր