Ահաբեկիչներն առաջին անգամ հարվածել են Սիրիայում ռուսական ռազմաբազային
Իսլամիստ ահաբեկիչներն առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ռուսական ռազմաբազային, գրում է գերմանական Die Welt պարբերականը:
Թերթը նշում է, որ հարվածները հասցրել են «Ախրար աշ-Շամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները՝ «Град» համակարգերից:
Ռազմաբազան տեղակայված է Լաթաքիայի մերձակայքում, որտեղից ռուսական կործանիչներն ուղևորվում են մարտական առաջադրանքներ կատարելու:
Միայն մեկ օրում արձակվել է 49 կրակոց: Ահաբեկիչների թիրախը եղել է թռիչքուղին, սակայն նրանց չի հաջողվել ճշգրտորեն կրակել: