211652_close_icon
views-count3118 դիտում article-date 09:29 25-03-2015

ՀՀԿ ներսում այս օրերին լարված իրավիճա՞կ է. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ՀՀԿ ներսում այս օրերին լարված իրավիճակ է. բանն այն է, որ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջերս հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75: Ըստ թերթի տեղեկությունների, այս օրերին ՀՀԿ-ի հիմնականում գործարար-մականունավոր հատվածը «ռազբորկաներ» է սկսել կուսակցության ներսում՝ «էդ ովքե՞ր են լինելու 75 պատգամավորը, էդ ո՞նց եք որոշելու» և այսպես շարունակ: Նույն աղբյուրների պնդմամբ, հետագա լարվածությունից ու բախումննրից խուսափելու համար երեկ այդ պատգամավորներին համոզել են, թե սա ընդամենը ժողովրդի «ականջը շոյելու» համար է ասվել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր