1227 դիտում
14:54 25-03-2015
Վրաստանը ՀԷԿ կառուցելու համար Միջազգային ֆինանսական կորպորացիայից 250 մլն դոլարի վարկ է ստացել
Վրաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիայից 250 մլն դոլարի վարկ է ստացել, որն ուղղվելու է Շուախևի հիդրոէլեկտրակայանի շինարարությանը և շահագործմանը: Այդ մասին հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Հիդրոէլեկտրակայանը վրացական առաջին էլեկտրակայանն է, որը ստացել է ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի՝ կլիմայի փոփոխությունների և ածխածնային արտանետումների կրճատման վկայագիր: Այն կարտադրի ժամում 450 գիգավատտ էներգիա և թույլ կտա կրճատել տարեկան ավելի քան 200 հազար տոննա ջերմոցային գազերի արտանետում: Կայանի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռ 2013 թվականից, իսկ շահագործման է հանձնվելու 2016 թվականին:
Նշենք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան Համաշխարհային բանկի կազմում հանդես եկող միջազգային ֆինանսական ինստիտուտ է, որի գլխավոր շտաբը տեղակայված է Վաշինգտոնում: Այն հմնադրվել է 1956 թվականին, իսկ նպատակը զարգացող երկրների մասնավոր ներդրումների կայուն հոսքի ապահովումն է:
Նմանատիպ նյութեր
2812 դիտում
10:16 07-12-2016
100 միլիոն դոլարի վարկ՝ էներգետիկ ոլորտի Ֆինանսական առողջացման համար. «Հայկական ժամանակ»
1233 դիտում
10:30 23-12-2014
Ուկրաինան Համաշխարհային բանկից 378,4 մլն դոլարի վարկ է ստացել
1003 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Այս բաժնից
871 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
970 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի