211652_close_icon
views-count11561 դիտում article-date 21:28 07-08-2016

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչով Boeing 757-ը

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում այրվող շարժիչով վթարային վարէջք է կատարել Ուզբեկստանի ավիաուղիներին պատկանող Boing-757 օդանավը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները: Մոտ 1 ժամ տևողությամբ փորձերից հետո վթարային շարժիչով օդանավը, բարեբախտաբար, անխափան վայրէջք է կատարել: Նախնական տեղեկությունների համաձայն, օդանավի շարժիչներից մեկը խափանվել է թռիչքի ընթացքում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավում եղել է 180 ուղևոր: Boeing-ը կատարում էր Սանկտ Պետերբուրգ -Ֆերգանա չվերթը: Միջադեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր