211652_close_icon
views-count1625 դիտում article-date 21:35 25-03-2015

Մեծ Պահք. ապուրի բաղադրատոմս

Հայկական խոհանոցը հարուստ է պահոց կերակրատեսակներով: Ներկայացնում ենք հատիկավոր լոբով ապուրի բաղադրատոմս: 1 բաժակ կարմիր լոբի 1 գլուխ սոխ 2 պճեղ սխտոր ¼ բաժակ ընկույզի աղացած միջուկ համեմ աղ կարմիր կծու պղպեղ՝ ըստ քիմքի բուսական յուղ 1 աղանդերի գդալ ալյուր Պատրաստման եղանակը. լոբին լցնել սառը ջրի մեջ և եփել մինչև պատրաստ լինելը: Եփած լոբու մի մասը հանել, տրորել և նորից լցնել լոբաջրի մեջ: Սոխը մանր կտրատել, առանձին տապակել բուսական յուղով: Քիչ լոբաջրով բացած ալյուրը՝ անընդհատ խառնելով, լցնել ապուրի մեջ: Հետո ավելացնել պատրաստի սոխեռածը, ճզմած սխտորը, աղը, համեմը, ընկույզի միջուկը: 5 րոպե եռացնել և կրակից վերցնել: Ստացված ապուրը պետք է լինի թանձր:

Նմանատիպ նյութեր