211652_close_icon
views-count6668 դիտում article-date 19:56 18-03-2015

Մեծ Պահք. ոսպով կոտլետի բաղադրատոմս

Մեծ Պահքի շրջանի կերակուրներից է ոսպով կոտլետը, որի բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորեւ. Ոսպը 1 օր նախապես թրջել սառը ջրում, հետո քամել ջուրը և մսաղացով աղալ` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ: Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա: Ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ: Կարելի է մատուցել թարմ բանջարեղենի աղցանի հետ:

Նմանատիպ նյութեր