211652_close_icon
views-count1531 դիտում article-date 12:46 26-03-2015

Թուրքիայում ծաղրանկարիչներին տուգանել են՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի դատարանը 2 ծաղրանկարիչների 11 ամսվա ազատազրկման է է դատապարտել՝ նախագահ Ռեջեպ Թաիպ Էրդողանին վիրավորելու համար: Ծաղրանկարներում նախագահը պատկերված է մի ժեստով, որը Թուրքիայումանպարեշտ է համարվում, և օգտագործվում է միասեռականներին վիրավորելու համար: Այդ գործով քննությունը սկսել է մի քաղաքացու բողոքից հետո: Հայտնի է, որ նկարիչները չեն ընդունել ներկայացված մեղադրանքները: Դատարանը նախնական նրանց դատապարտել է 11 ամսվա ազատազրկման, իսկ ավելի վաղ փոխել է որոշումը՝ բանտարկությունը փոխարինելով տուգանքով, որը համարժեք է 2700 դոլարի:

Նմանատիպ նյութեր