1085 դիտում
16:25 26-03-2015
Ռուսական կողմը Գյումրիում կկառուցի հոգևոր մշակութային կենտրոն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության փոփոխություն կատարելու թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ռուսական կողմին կտրամադրվեն Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը և հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը: Ստեղծվելիք կենտրոնը կարող են օգտագործել նաև ՀՀ քաղաքացիները:
Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.:
Ռուսական կողմն այդ գումարներով ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
21:45 09-07-2016
«Ռոսատոմը» Բոլիվիայում միջուկային կենտրոն կկառուցի
16772 դիտում
08:59 11-01-2018
Նախկին պատգամավորը Երևանում 27 հա տարածքում հսկայական ժամանցի կենտրոն կկառուցի. «Հայկական ժամանակ»
1532 դիտում
15:09 15-12-2022
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Արմավիրում Քոաֆ սմարթ կենտրոն կկառուցի
Այս բաժնից
790 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
718 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
928 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել