211652_close_icon
views-count2284 դիտում article-date 14:41 26-03-2015

2003թ-ի մարտի 26-ին գիտնականները պարզեցին, որ Մարսի վրա սառած ծով կա

2003 թ-ի մարտի 26-ին «Викинг-2» կայանից արված լուսանկարում գիտնականներին հաջողվեց Մարս մոլորակի մակերևույթն ուսումնասիրել և պարզել, որ մոլորակի վրա սառած ծով կա: Ըստ կարմիր մոլորակի հետազոտողների, մոտ 5 միլիոն տարի առաջ այդ տարածքը 800/900 կմ տարածքով ջրով է ծածկվել, ինչից հետո ջուրը սառել է և պատվել ավազային հաստ շերտով: Տիեզերական արբանյակների կողմից արված լուսանկարները վկայում են, որ Մարսի ողջ մակերևույթը պատված է գետերի ճյուղավորումներով, իսկ մեծ տարածքով ձգվող հարթավայրերը նման են ԱՄՆ-ի hայտնի Կոլորադոյի կիրճերին: Ըստ գիտնականների՝ սառած ծովերի, գետերի և լճերի մեծ մասը պատված են կարմիր ավազով: Երկիր մոլորակի վրա նման տեսակի ավազ կարելի է գտնել Աֆրիկայի և Հնդկաստանի գրունտային հողերում:

Նմանատիպ նյութեր