211652_close_icon
views-count1667 դիտում article-date 18:43 09-04-2015

Գիտնականները Մարսի վրա սառցե օղակներ են հայտնաբերել

Ինչպես տեղեկացնում է «ntv.ru»-ն, գիտնականները պարզել են, որ Մարսը հյուսիսային և հարավային կիսագնդում առկա օղակները սառույցից են: Գիտնականների բացահայտմանը նվիրված հոդվածը հրապարակված է «Geophysical Research Letters» ամսագրում: Մարսը գոտևորող օղակները վաղուց են հայտնաբերվել, սակայն գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե դրանք ինչից են բաղկացած՝ սառած ջրի՞ց, սառած CO2 ածխածնի երկօքսիդի՞ց, թե՞ պարզապես սեղմված լեռնային ապարներից: Վերջին տասնամյակում ստացված արբանյակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Մարսի գոտիներն իսկական սառույցից են: Հետազոտողները հաշվել են, որ սառցե օղակները մոտ 150 մլրդ խմ սառած ջուր են պարունակում: Այդ քանակի ջուրը կբավականացներ ամբողջ կարմիր մոլորակը 1,1 մետր հաստությամբ հավասար շերտով պատելու համար: Գիտնականները ենթադրում են, որ սառույցը չի գոլորշիացել, որովհետև վերևից ծածկված է փոշու և լեռնային ապարների հաստ շերտով: Սառցե տարածքի մակերեսը համապատասխանում է Երկիր մոլորակի այնպիսի տարածքին, որը հավասար է Դանիայի մակերեսին:

Նմանատիպ նյութեր