211652_close_icon
views-count1799 դիտում article-date 17:13 28-03-2015

Տեխաս նահանգում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

ԱՄՆ Տեխաս նահանգում US Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ինքնաթիռը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքից ուղևորվելիս է եղել Տեխաս նահանգի Օստին քաղաք, սակայն վայրէջք է կատարել Հյուսթոնի միջազգային օդանավակայանում: Ըստ լրատվամիջոցների՝ թռիչքի ընթացքում օդաչուն ինքնաթիռի շարժիչներից մեկում յուղի շավալի նվազում է նկատել, որից հետո որոշում է կայացրել ուղղությունը փոխել և վայրէջք կատարել Հյուսթոն քաղաքում: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկ շարժիչով: Բարեբախտաբար, 83 ուղևորները չեն տուժել:

Նմանատիպ նյութեր