211652_close_icon

Արաբական պետությունների լիգան միասնական բանակ կունենա

views-count1379 դիտում article-date 22:21 29-03-2015
Այսօր՝ մարտի 29-ին, Շարմ էլ-Շեյխում անցկացվող գագաթաժողովի շրջանակներում Արաբական պետությունների լիգան համաձայնեցրել է միասնական զինված ուժերի ստեղծման գաղափարը: Այդ մասին գագաթնաժողովին իր ելույթում նշել է Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ ալ-Սիսին: Ըստ նախագահի, Արաբական լիգայի ներկայացուցիչները ապրիլին կրկին կհանդիպեն՝ քննարկելու միասնական բանակի ձևավորման նախագծի մանրամասները:

Նմանատիպ նյութեր