211652_close_icon
views-count1480 դիտում article-date 11:03 29-10-2015

Իրանի հետ միջուկային համաձայնագրի իրագործումից հետո աշխարհն ավելի անվտանգ կդառնա. Ջոն Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համոզմամբ՝ աշխարհը Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործումից հետո ավելի անվտանգ կդառնա: Այդ մասին նա հայտարարել է Քարնեգիի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն: «Այդ գործարքն իրագործելուց հետո ԱՄՆ-ն ավելի մեծ անվտանգության մեջ կլինի: Մեր դաշնակիցները՝ նույնպես, ողջ աշխարհը ավելի անվտանգ կդառնա»,-ասել է պետքարտուղարը: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին Իրանը և միջազգային «վեցյակը» ստորագրեցին պատմական նշանակության համաձայնագիր, որի բոլոր կետերը կատարելուց հետո Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները կհանվեն: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ից:

Նմանատիպ նյութեր