211652_close_icon
views-count1066 դիտում article-date 13:02 30-03-2015

Իրանի միջուկային ծրագրի շուրջ որոշակի առաջընթաց է գրանցվել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Կողմերը համաձայնության են եկել Իրանի միջուկային հզորության աստիճանական կրճատման ծրագրի շուրջ` Արևմուտքի պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Հիշեցնենք, որ բանակցություններին մասնակցում են Իրանի և միջազգային Վեցյակի՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի պատվիրակությունները։ Ի դեպ մարտի 31-ը բանակցությունների մասնակիցների սահմանած վերջին ժամկետն է` փոխընդունելի համաձայնագրի ընդհանուր պարամետրերի մշակման համար:

Նմանատիպ նյութեր