634 դիտում
14:17 30-03-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. նախարար Երիցյանը կայցելի Սյունիքի մարզ
Մարտի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին, որը կգործարկվի 3 մարզում: Մարտի 31-ին նախարար Ա. Երիցյանը խորհրդակցություն կանցկացնի Վայքում, ապա կայցելի պիլոտային ծրագրում ընդգրկված Սյունիքի մարզի 8 համայնքները: Այցի նպատակն է հանդիպել համայնքի բնակիչների հետ՝ համայնքների խոշորացման ծրագիրը քննարկելու և գյուղացիներին հուզող հարցերին պատասխանելու նպատակով: «Մարդկանց հետ հարկավոր է բացատրական աշխատանքներ տանել, թե ինչ է խոշորացումը և ինչին է այն միտված, որպեսզի գյուղացին իմանա, թե ինչի համար է քվեարկելու: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր համայնքների կենսամակարդակը բարձրանա»,-նշեց Ա. Երիցյանը: Նախարարը մասնակցելու է նաև Սյունիքի մարզխորհրդի նիստին:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 224 դեպքի: Նախարարին զեկուցվեց նաև «ՀՀ-ում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների մասին:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը՝ նշելով, որ ապրիլի 1-2 ջերմաստիճանը կբարձրանա: Բավարար ձյունածածկի արդյունքում՝ Ախուրյանի ջրամբարը լցվել է գրեթե 80%-ով: Ծառայության պետը հաղորդեց նաև, որ հանրապետության տարածքում կշարունակվեն գարնանային տեղումներ:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում անցկացվող ուսումնավարժանքների մասին:
Նախարար Ա. Երիցյանն անդրադարձավ նաև մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնների աշխատանքներին: Ապրիլից բոլոր մարզերում նախատեսվում են կենտրոնների բացման արարողություններ: Մարզային ՃԿԿ-ների արդյունավետ աշխատանքն ապահովում են փորձառու մասնագետներն ու նորագույն տեխնոլոգիաները:
Նմանատիպ նյութեր
703 դիտում
14:34 04-05-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. նախարար Արմեն Երիցյանը կայցելի Գեղարքունիքի մարզ
5198 դիտում
19:53 28-03-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կայցելի Արմավիրի մարզ, այնուհետև` Արարատի մարզ
Այս բաժնից
1513 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
847 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր