1199 դիտում
10:04 31-03-2015
Ավետիսյանների սպանության գործով արդեն 4228 մարդ է հարցաքննվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ 2015թ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների կողմից հարցաքննված մարդկանց թիվը հասել է 4228-ի: Նրանցից մոտ 500-ին հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Իսկ մնացած ավելի քան 3 հազար 700 մարդկանց հարցաքննել է ռուսական կողմը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննությունների արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից։
Ի դեպ, ըստ լուրերի՝ ազատվածների մեջ է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, ում անմիջական ղեկավարության տակ է գտնվել Ռուսաստանի՝ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան: Սակայն ամենաաբսուրդն այն է, որ այդ հարցաքննությունների արդյունքում ոչ թե բոլոր հարցերի պատասխաններն են ստացվել, այլ նորանոր հարցեր են ի հայտ եկել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3192 դիտում
10:13 01-04-2021
Նոր զարգացումներ «Հոկտեմբերի 27»-ի գործով. ավելի քան մեկ տասնյակ մարդ է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
4669 դիտում
16:50 14-01-2015
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Պերմյակովը որպես մեղադրյալ է ներգրավվել. ՀՀ քննչական կոմիտե
Այս բաժնից
2050 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3442 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2959 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ