1060 դիտում
16:29 31-03-2015
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում
Մարտի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Լեհաստանում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լետիցիա Մորենոյի (ջութակ) մենակատարությամբ։ Ծրագրում հնչել են Ղազարոս Սարյան (Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար), Դմիտրի Շոստակովիչ (Ջութակի կոնցերտ թիվ 1), Լյուդվիգ վան Բեթհովեն (Սիմֆոնիա թիվ 7)։
Նշենք, որ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997 թվականից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։ Փառատոնն անցկացվում է մարտի 22-ից ապրիլի 3-ը։
Հրավիրված են Եվրոպայի և այլ տարածաշրջանների լավագույն նվագախմբերը։ 19 թիվը խորհրդանշական է փառատոնի համար. 19-րդ փառատոնում տեղի կունենա 19 համերգ։
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
23:40 20-10-2021
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը հանդես է եկել Չեխիայի «Մորավյան աշուն» փառատոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10468 դիտում
16:43 28-11-2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Այս բաժնից
775 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1021 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար