1584 դիտում
23:40 20-10-2021
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը հանդես է եկել Չեխիայի «Մորավյան աշուն» փառատոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես եկավ «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում՝ եզրափակիչ համերգով:
Հոկտեմբերի 17-ին Բռնոյի Յանաչեկի անվան լեփ-լեցուն թատրոնում նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր. Տիգրան Մանսուրյանի ‹‹... and then I was in time agai›› ստեղծագործությունը՝ գրված ալտի և կամերային նվագախմբի համար, մենակատար՝ Լուկա Ռանիերի (Իտալիա), Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 3 և Արամ Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2:
Ֆիլհարմոնիկի համերգը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: ‹‹Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց շատ լավ չեխերենով ներկայացված՝ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ելույթը:
…Նվագախումբը նվագում էր մեծ ոգևորությամբ և առավելագույնս կենտրոնացած՝ կատարման մեջ ներդնելով իր ողջ էներգիան ու խանդավառությունը: … Համերգի ավարտին հանդիսատեսը չխնայեց ծափողջույնները …, Բռնոյի Միջազգային երաժշտական փառատոնը եզրափակվեց ազդեցիկ և պատվով››,-Կարլա Հոֆմաննովա, operaplus.cz:
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից մեկ էր: Համերգից հետո, Բռնոյի Ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան ասաց, որ հրավիրելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայաստանին, որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես, երբ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր անկախության 30-ամյակը:
Համավարակով պայմանավորված միջազգային շրջագայությունների սահմանափակումների չեղարկումից հետո սա Ազգային ֆիլհարմոնիկի երկրորդ հյուրախաղերն են: Հայաստանի սահմաններից դուրս Ֆիլհարմոնիկի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի Հանրապետությունում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցելության կապակցությամբ: Համերգը կայացավ Հռոմում՝ Իտալիայի նախագահի նստավայր "Palazzo Del Quirinale"-ում։ Ծրագրում հնչեցին Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները, Մանսուրյանի Ռոմանսը` գրված ջութակի և լարայինների համար, Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը և Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» ստեղծագործությունը` գրված ջութակի և դաշնամուրի համար։ Մենակատարներներն էին՝ դաշնակահար Մայա Օհանյանը և ջութակահար Սոնիկ Չաքրյանը: Համերգը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Լուսանկարիչ՝ Vojt chch Kába

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
16:29 31-03-2015
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում
1126 դիտում
16:16 06-10-2014
Հայաստանի ֆիլհարմոնիկը Ավստրիայում Բրուկներյան միջազգային փառատոնին հանդես է եկել համերգով
907 դիտում
16:38 21-10-2014
Հայաստանի Ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում և Գերմանիայում
Այս բաժնից
2281 դիտում
23:18 19-01-2025
Հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ
2023 դիտում
23:01 19-01-2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
754 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար