Կմեկնարկի աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը
Ապրիլի 1-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այդտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կմեկնարկի հերթական նախաձեռնությունը: Անմար կրակի մոտ աշակերտները «Պատվո պահակ»-ի հերթապահություն կիրականացնեն: