211652_close_icon
views-count1460 դիտում article-date 11:12 01-04-2015

Աղմկահարույց զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը մայիսին գալու է Հայաստան. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։ Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել Ուոլթերին: Երեկ, երբ մեր թղթակիցը Աժ փոխնախագահից հարցրել է՝ փաստորեն, հայկական կողմը, այդուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, Նաղդալյանը պատասխանել է. «Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»: Սպասվում էր, որ Ադրբեջանում հավաքած նյութերը Ուոլթերը կներկայացնի ապրիլի 20-ին սպասվող քաղաքական կոմիտեի նիստում, թեև Նաղդալյանը երեկ չի բացառել, որ բրիտանացին սպասի ՀՀ ու ԼՂՀ այցելությունների ավարտին։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր