1945 դիտում
08:48 30-09-2015
Հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերը արդարացել է, թե ինչու սեպտեմբերին ինքը այցելել է Բաքու, բայց ՀՀ եւ Արցախ չի գնացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երեկ քննարկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ուոլթերը սկսել է արդարանալ, թե ինչու սեպտեմբերին ինքը այցելել է Բաքու, բայց ՀՀ եւ Արցախ չի գնացել: Նա հայկական կողմին մեղադրել է այն բանում, որ իրեն չեն «ընդունել», ասել է, որ հայկական լրատվամիջոցներն իրեն որպես հակահայ են ներկայացնում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է իր կնոջ՝ ազգությամբ թուրք լինելու փաստով: Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել է հետաձգել զեկույցի քննարկումը, նշանակել նոր զեկուցող, որը խնդրի հետ առավել հանգամանալից ծանոթանալու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի` մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը, սակայն, հայտարարել է, որ նոր զեկուցող չեն նշանակի: Թե ինչ կլինի ճակատագիրը, կհստակեցվի առաջիկայում»:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
11:12 01-04-2015
Աղմկահարույց զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը մայիսին գալու է Հայաստան. ՀԺ
3448 դիտում
16:40 06-03-2015
ԼՂՀ հարցով ԵԱՀԿ զեկուցող Ռոբերթ Ուոլթերը 2-օրյա այցով կմեկնի Բաքու
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը