1598 դիտում
17:47 01-04-2015
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը երգեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում. լուսանկարներ
Մարտի 25-28-ը Թբիլիսիում հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների, ուսուցիչների, ծնողների խումբը՝ տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ: Կրթահամալիրը համագործակցության կապեր ունի Թբիլիսիի հանրակրթական դպրոցների հետ, որն ամրապնդվում է փոխադարձ այցելություններով և սերունդների միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հաստատմամբ:
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Թբիլիսիի գյուղատնտեսական համալսարանի դահլիճում հանդես եկավ հայ հոգևոր և ժամանակակից երգերի համերգով, որին միացավ նաև համալսարանի ազգագրական երգչախումբը:
Կրթահամալիրի ներկայացուցիչների մոտ բարի ավանդույթ է դարձել Վրաստան ժամանելիս՝ անպայման այցելել Հայոց Եկեղեցի: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Թբիլիսիի հինավուրց Սուրբ Էջմիածին տաճարի կամարների ներքո ի պատիվ հավատացյալների, Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների և նախակրթարանի սաների ու նրանց ծնողների, մատուցեց հոգևոր երգերի հրաշալի համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
427 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
625 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
556 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ